Ներքին 2 տարի առաջ - 11:34 12-09-2023

«Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելություն

Ինչպես շատերդ գիտեք, մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մեջ ժամանակավոր դադար է առաջացել, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերահաշվարկում է նախաձեռնությանը միացած քաղաքացիների ձայները, դրան էլ զուգահեռ մայրաքաղաք Երևանում ավագանու ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Այս պայմաններում «Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները և հանրային վստահությունը՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա:

Երեկվանից «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելությունը, այն հասանելի է մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 14 ուժեր, մրցակցությունը ավելի քան թեժ է, և ձեր ձայնը կարող է որոշիչ լինել, իսկ մենք հետամուտ կլինենք, որ այն որևէ կերպ չկեղծվի: Մինչ հանդիպում Երևանի ընտրական տեղամասերում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ