Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:50 09-09-2023

Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել․ Աստղ Գալեյան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, Որդիների կան ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի Գալեյանի խափանման միջոցի հարցը:

Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի տեսակցել ամուսնուն․ «Տեսակցում են ընկերները, ԱԺ պատգամավորները՝ ոչ ՔՊ-ական իհարկե, փոխանցում է, որ լավ է, չկոտրվեք»։

Նա պատմեց, որ խուզարկությունը երեկ է եղել․ «Տանից զանգ տվեց տատիկը, ասեց՝ դուռը ջարդում են, չեմ հասկանում, հանգիստ դուռ թակել չկա՞, երեխան տեղից վեր էր թռել․․․ Մտել են, ըստ օրենքի տեսանկարահանող սարքով, տեղ չի մնացել, որ չնայեն, երեխայի օրորոց, մանեժ, ավտոտնակ»։

Հարցին՝ ինչի հետ է կապում այս ամենը, Աստղ Գալեյանն ասաց՝ ակտիվության, իշխանություններին դեմ լինելու։ Դիտարկմանը՝ քաղաքական հետապնդո՞ւմ է համարում սա, նա դրական պատասխան տվեց․«Հա, համարում եմ, երևի քիչ էինք կոտրված, հիմա ավելի շատ են ուզում կոտրել։ Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել