Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:09 08-09-2023

Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր․ ՌԴ ԱԳՆ

«Վերջերս մենք արձանագրեցինք Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը»։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում.

• Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը։

• վարչապետի տիկնոջ՝ Ա․ Վ․ Հակոբյանի Կիև այցելությունն ու հումանիտար օգնությունը նացիստական ռեժիմին։

• ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։

Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ.Սիմոնյանի վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին և ՌԴ ողջ ԱԳՆ-ին։

Առանձին-առանձին մտահոգություններ են հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի սյունակագիր Ա.Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերային հարաբերությունների զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով։

Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել