Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:43 08-09-2023

Արագածոտնի Նորաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15։35-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արևշատ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի վարչական տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված