Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:30 08-09-2023

Հանուն իշխանության ՔՊ-ն ինքն իրեն սրիկա է անվանում․ թաքնված քարոզարշավ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրրությունների քարոզարշավին զուգահեռ ակտիվ քարոզչություն է տարվում նաև առցանց ձևաչափով։ Ընդ որում, եթե տետատետ հանդիպումների, քննարկումների, բանավեճերի ժամանակ քաղաքական բոլոր ուժերը ցուցաբերում են որոշակի զսպվածություն, ապա առցնանց քարոզչության պարագայում պատկերը բոլորովին այլ է։

Մասնավորապես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրոհել է առցանց բոլոր հարթակները՝ Ֆեյսբուք, Տելեգրամ, Տիկտոկ, Ինստագրամ և բացի իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին գովաբանելուց, սևացնում են մյուս թեկնածուներին, հատկապես նրանց, որոնցից վտանգ են սպասում։

Խոսքը Հայկ Մարությանի, Անդրանիկ Թևանյանի և Մանե Թանդիլյանի մասին է։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ այս անձանց ներկայացրած կուսակցություններն ու դաշինքը ՔՊ-ի հիմնական մրցակիցներն են։
ՔՊ-ն այս ընթացքում դիմել է ամենատարբեր քայլերի, ընդհուպ թիրախավորել հիմնական մրցակիցների ընտանիքներին, այդ թվում՝ երեխաներին։

Իշխող ուժի հուսահատությունն այնքան մեծ է, որ հիմա էլ սկսել են իրենք իրենց դեմ գրել, այն վերագրելով ընդդիմադիրներին։

Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն անթույլատրելի մեխանիզմ է կիրառում, հակառակորդների անունից էջ է բացել և ինքն իրեն փնովում է, բայց իրականում վարկաբեկում է հակառակորդներին։ Զավեշտալին այն է, որ իրենք իրենց սրիկա են անվանում, և կան մարդիկ, որ սրան հավատում են։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում 2023 թվականի հունվարի 30-ին բացվել է «Test page» էջ, որը սեպտեմբերի 3-ին վերանվանվել է «Հայ շինարար» և իբր դեմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Սրանք արդեն Ամերիկայի հետ զորավարժություններ են անցկացնում Հայաստանում։ Հաստատ որոշել են վերջնականապես հեռանալ մեր դաշնակից Ռուսաստանից և նախագահ Պուտինից։ Դա ձեզ չի ներվելու սրիկաներ։ Ոչ մի ձայն մեր դաշնակցին դավաճանողներին։
Ընտրեք միայն պրոռուսական ուժերին՝ Հայկ Մարության, Մանե Թանդիլյան, Անդրանիկ Թևանյան և միայն այդ դեպքում մենք կունենանք անվտանգություն»,- նշված է սույն էջի գրառումներից մեկում։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե սրա հետևում ընդդիամդիր գործիչներն են, բայց ակնհայտ է, որ որևէ ուժ նման գրառումներ չէր կատարի նշելով այլ ուժերի ևս։

Ստացվում է, որ ՔՊ-ն օգտագործելով Ռուսաստանի Դաշնության հետ լարված հարաբերությունները, այս ձևով փորձում է ընտրողների մոտ կարծիք ձևավորել, թե նշված 3 ուժերը պրոռուսական են, և որ նրանց օգտին չքվեարկեն։

«Հայ շինարար»-ը ֆեյսբուքյան իր էջում նաև հեռախոսահամար է տեղադրել՝ +37498023720։ Փորձեցինք կապ հաստատել նշված հեռախոսահամարով, սակայն այն անհասանելի էր։




Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել