copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 07-09-2023

Հանդիպել են Քյարամյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Այս մասին հայտնել է իրավապահ կառույցի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Սոսո Ռամիշվիլին և Արգիշտի Քյարամյանը ներկայացրել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները և աշխատանքային առանձնահատկությունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մեծ ծավալների պայմաններում հատկապես մաքսանենգության, տնտեսական բնույթի հանցագործությունների կանխարգելման, բացահայտման առումով Վրաստանի իրավասու մարմինների, այդ թվում և Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հետ սերտ գործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։

Սոսո Ռամիշվիլին ևս ընդգծել է այդ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ դրա խթանման առումով կարևորելով բարձր մակարդակի նման փոխայցելությունները և պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցների միջև հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները, եղանակներն ու խնդիրները, ինչպես նաև փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

«Այցի ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նաև այցելել է Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին՝ հագեցած և արդյունավետ այցը բարձր մակարդակով կազմակերպելու, ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի իրավապահ կառույցների հետ նոր որակի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստելու համար։ Արգիշտի Քյարամյանը Աշոտ Սմբատյանին պարգևատրել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում