Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:50 07-09-2023

Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշոտնուկ է դրել, վրան նստել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Պետական բյուջեում վերաբաշխում և ԱԳՆ-ին գումար հատկացնելու մասին» հարցը։


ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց, որ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը տեղակայացված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, բայց նախորդ տարի դեսպանությունը պետք է տարածքն ազատի։ Փոխնախարարը նաև նշեց, որ բացի այդ, տարածքը քիչ է դեսպանության աշխատանքը պատշաճ իրականացնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց թե շատ վաղուց ուզել են դուրս գալ այն տարածքից, որտեղ հիմա գտնվում է դեսպանությունը։

«Այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք։ Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է։

Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում ունենանք պատշաճ դեսպանատներ։ Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա, չի կարելի, սա անթույլատրելի է»,- արձանագրեց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է գնում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից