copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:14 23-12-2024

Տախտակը դրել են մեջքին, բարձրացել վրան․ միջադեպ՝ Զովունու դպրոցում

Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում նախորդ շաբաթ ծեծկռտուկ է եղել, ինչի հետևանքով 8-րդ դասարանի աշակերտը կոտրվածքներ է ստացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց աշակերտներից մեկի ծնողը։

«Դասարանի աշակերտներն են ներկա եղել, ասում են՝ լավ սովորող տղա երեխային շանտաժի են ենթարկել դասարանի «խուլիգան» երեխաները, ասել են, որ դաս են հարցնում, չպետք է պատասխանես, նմանատիպ բաներ։ Երեխան չի ենթարկվել, գնացել և դասը պատմել է, դասամիջոցին մի քանի հոգով ծեծի են ենթարկել նրան, տախտակ են դրել մեջքին, բարձրացել են վրան, կանգնել, ինչի հետևանքով երեխայի ուսը և կողոսկրերը կոտրվել են, հիմա գիպս է դրված»,- ասաց մեզ դիմած ծնողը, ապա հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ այս դպրոցում նման արատավոր դեպքեր են լինում։

Oragir.News-ը կապ հաստատեց Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է նշված միջադեպից։

«Չի եղել նման բան»,- ասաց տնօրենը, ապա խնդրեց, որ նյութը չհրապարակենք․

«Եկեք դպրոց, մի հատ հասկացեք՝ ինչ է։ Կան մարդիկ, որ ցանկություն ունեն այս դպրոցը վարկաբեկելու։ Արդեն որերորդ անգամ հանրային կարծիք եք ստեղծում՝ լրիվ անտեղի։ Երեխաները ամսի 20-ից դասի չեն, չի եղել նման բան, եթե կարելի է՝ մի գրեք, որովհետև իրոք անիմաստ է, չի եղել նման բան»։

Թեև դպրոցի տնօրենի հերքմանը, աշակերտի ծնողը պնդեց, որ նման դեպք եղել է, ավելին՝ աշակերտների անունները տվեց։

«8-րդ «Ա» դասարանում են սովորում, ծեծողի անունը՝ Ս․ է, իսկ ծեծված տղայինը՝ Ա․, դասղեկն էլ Տ․ Մկրտչյանն է։ Երկուսի ծնողներն էլ եկել էին դպրոց, տնօրենի սենյակում թեժ խոսակցություն է եղել․․․»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կրկին կապ հաստատեց տնօրենի հետ, հարցրինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ նման միջադեպ չի եղել, կոտրվածքներ ունեցող աշակերտ չունեն․

«Ծեծկռտուք չի եղել, երեխան դասի ժամին իրեն անհարգալից է պահել, ավելորդ բաներ է խոսել, կանչել, ծնողի հետ խոսել ենք։ Մյուս երեխան էլ կոտրվածք չունի, գիպսի մեջ չի, ընդհանրապես իրար հետ կապ չունեցող դեպքեր են։ Ա․ անունով երեխա ունենք, որ 1 ամիս առաջ ընկել է աթոռի վրա, բայց ոչինչ չի եղել, այդ պահին ցավացել է թևը և վերջ։ Այս երկուսը իրար հետ կապ չունեցող դեպքեր են»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ծեծի ենթարկված տղայի մոր հետ, վերջինս, ասաց, որ տղան կոտրվածք ունի, բայց ոչ թե ծեծկռտուքի հետևանքով է եղել, այլ աթոռից ցած ընկնելու։

«Որպես լրագրող՝ պետք չէ ամեն անհեթեթ ասված բաների հետքերով գնալ, դուք ո՞նց եք պատկերացնում, դա գազանանո՞ց է։ Իրականում ոչ մի նման բան չի եղել։ Դուք իրավունք չունեք նյութ գրելու, որովհետև եթե իմ երեխու ուսն է կոտրվել, ես ոչինչ չեմ ասել, որովհետև նման բան չի եղել, դուք իրավունք չունեք նման բան գրելու, որովհետև ես շատ հանգիստ կարող եմ դիմել այլ մարմինների՝ սխալ ինֆորմացիա գրելու համար։

Իրականում ոչ մի ծեծկռտուք չի եղել, ինչպես որ ասվել է Ոստիկանությանը, մնացած հարցերն էլ քննարկվել են։ Աթոռից ճոճվել, ընկել է, ես այդպես գիտեմ, եթե այլ տեղեկություն ճշտեք և ինձ տաք, շնորհակալ կլինեմ»,- ասաց աշակերտի մայրը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը