copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:24 03-09-2023

Գրանդ Քենդիից Գրանդ Շիթ. ինչ վիճակում է ճանապարհին մնացած քաղցրավենիքը

Ավելի քան մեկ ամիս առաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հաջորդ օրը, ՀՀ կառավարությունը 400 տոննա հումանիտար բեռներ տեղափոխեց Կոռնիձոր՝ Արցախ ուղարկելու համար։

Ավելի ուշ պարզվեց, որ այդ բեռնատարների Արցախ տեղափոխումը որևէ մեկի հետ համաձայնեցված չէր ու բացառապես քարոզչական նպատակ ուներ։

Նիկոլական քարոզչությանը անմասն չմնաց «Գրանդ Քենդի» ընկերութունը, որը շտապեց քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատար մեքենաների տեղափոխել Կոռնիձոր։ Օգոստոսի 2-ից քաղցրավենքով բեռնված մեքենաները Հակարիի կամրջի հարևանությամբ սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի Արցախի Հանրապետության երեխաներին հասցնեն նրանց ցանկալի քաղցրավենիքները։ Միայն թե հարցն այն է, որ եթե կառավարության կողմից, թեկուզ քարոզչական նպատակներով ուղարկված բեռնատարները բեռնված են այնպիսի ապրանքներով, որոնք դժվար թե փչանան, ապա քաղցրավենիքները միանշանակ պահպանման ժամկետի ու նախ եղանակային շոգ պայմաններում փչանալու հատկություն ունեն։ Հազիվ թե 35-40 աստիճան շոգի պայմաններում հնարավոր լինի շոկոլադե կոնֆետներն անվնաս պահել, հատկապես որ հայտնի էլ չէ, թե ի վերջո երբ կհաջողվի այդ քաղրավենիքն ի վերջո հասցնել Արցախ։

Oragir.News-ը շաբաթ օրը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ ճշտելու, թե արդյոք քաղցրավենիքով բեռնված ապրանքները դեռ Կոռնիձորում են, ինչ վիճակում են դրանք։ Արդյոք ընկերությունը շարունակելու է փչացող ապրանքներով բեռնված մեքենաները պահել Կոռնիձորում։ Մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում