copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:43 03-09-2023

Պայթյուն Առնո Բաբաջանյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Պարզվել, որ 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է․ փլուզվել է պատշգամբի արտաքին պատը (մոտ 10 քմ), կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը և դրսում կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչ Ա․ Խ․-ն (ծնված 1989 թ․), ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում