copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:45 02-09-2023

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Փաշինյան

ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իտալական La Repubblica պարբերականի թղթակցի այն հարցին, թե ինչպես է բացատրում ՌԴ-ի` չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը այն դեպքում, երբ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Ռուսաստանը պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել. ՀՀ որոշ տարածքներ դեռևս օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից:

«ՀԱՊԿ գործունակության ու պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Դա չեմ կարծում, թե միայն ՀՀ պրոբլեմն է, ամբողջությամբ հենց ՀԱՊԿ պրոբլեմն է. բացատրությունները տարբեր կարող են լինել, բայց գոնե մեր տեսակետից դրանք կարևոր չեն: Այն, որ ՀՀ հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից, կարծում եմ` ակնհայտ է, նաև սա է պատճառը, որ մենք ՀԱՊԿ` 2022 թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում չվավերացրեցինք, չմիացանք մի շարք փաստաթղթերի»,-մասնավորապես նշել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը