Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:43 02-09-2023

Լաչինի միջացքը փակվել է Պրահայում, մենք պետք է դա հետ պտտենք. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Արցախյան շարժման արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին, եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է ՀՀ գոյության իմաստը, Արցախը հիմա պայքարելով պահում է ՀՀ գոյության իմաստը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, պետական դավաճանության հետևանք է, այդ դավաճանությունը ունի հստակ օր, վայր և հասցե: 2020 թվական, հոկտեմբերի 6, Պրահա: Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ դավաճանական վարքագիծ ցուցաբերել է հենց այդ օրը՝ նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Փաշինյանի համար հիմա կա երկու տարբերակ, կամ Հայաստանն ու Արցախը չլինեն և ինքը իր կաշին փրկի, կամ ինքը շատ լավ հասկանում է, որ դատվելու է պետական դավաճանության հոդվածով: Նա Հայաստանը դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի, քանի որ գիտի, որ միայն այդ դեպքում չի դատվի: Մեր խնդիրը պետք է լինի նոր իշխանության ձևավորումը, այս իշխանությունը չի ներկայացնում ՀՀ-ն և հային: Նոր իշխանությունը կլինի լեգիտիմ և հանդես կգա ՀՀ և Արցախի պետական շահից»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել