copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:02 18-05-2023

Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, շատ վատ քայլի է գնալու. Անդրանիկ Թևանյան

Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետև ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նրան նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

«Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է: Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ ծոհերի ծնողները պետք է արժանապատիվ և գլուխները բարձր կյանք ունենանք, մենք պարտք ունենք իրենց ռաջ:

Իսկ Աշոտ Փաշինյանին ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան չանի: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց չափերի մեջ պահեն և հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված հրահանգավորված քաղաքականություն վարեն»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում