copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:16 01-09-2023

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են․
Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,
Վաչագան Սարոյի Վարդանյանը։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ամենից շատ դիտված