Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:44 31-08-2023

Թուրքական քարոզչամեքենան ամերկացիներին նորից մեղադրում է քրդերի հետ համագործակցելու մեջ

Թուրքական քարոզչամեքենան կրկին թիրախավորել ԱՄՆ զինված ուժերին և մի շարք անհիմն մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ Թուրքիայի հետախուզական ծառայության զեկույցի համաձայն,՝ Իրաքյան Քուրդիստանում ԱՄՆ հյուպատոսության գլխավոր ռազմական խորhրդական Քոլորան Սանբորնը հանդիպել է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիտսանի բանվորական կուսացկության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի հետ:

Մասնավորապես նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սանբորնի և ՔԲԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուի միջև:

Նշվում է, որ իբր հանդիպման ընթացքում ՔԲԿ-ի ներկայացուցիչը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական օպերացիաներին դիմակայելու նպատակով:

Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլը փաստացի ԱՄՆ-ին մեղադրել է PKK-ի հետ համագործակցելու մեջ, չնայած, որ ԱՄՆ PKK-ին ներառել է ահաբեկչական կառույցների ցանկում։

Հաճախ թուրքական մամուլը և առհասարակ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին՝ PKK-ի ու Սիրիայի քրդական ուժերի միջև տարբերություն դնելու մեջ։ Ըստ ԱՄՆ-ի` Սիրիայի քրդական ուժերը (SDG, YPG) կարևոր գործոն են «Իսլամական պետություն» և տարածաշրջանում գործող այլ ահաբեկչական կառույցների դեմ պայքարում։ Ըստ թուրքական քարոզչամեքենայի՝ այդ կառույցները՝ (SDG, PKK, YPG) նույնն են և եկուսն էլ սպառնում են Թուրքիայի սահմանների անվտանգությանը։

Բացի այդ, թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի համաձայն՝ քուրդ առաջնորդները Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների համատեքստում ԱՄՆ-ի ցուցաբերած անգործության առթիվ հայտնել են իրենց դժգոհությունը:

Սույն տեղեկություն չի հաստատվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Հավելենք, որ մշտապես թուրքական իշխանությունների զայրույթն է առաջացնում այն փաստը, որ ԱՄՆ-ն պարբերաբար Սիրիայի քրդական ուժերին ռազմական օգնություն է ցուցաբերում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան