Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:44 31-08-2023

Այս օրենքը մեր լինելիության մասին է, իշխանություններին վերջին շանսն ենք տալիս․ Չալաբյան

Ստորագրությունները հանձնվեցին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։ Դրանք բոլորը կնքվեցին, ստորագրվեցին։ Այս մասին այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Գործընթացը 2 մասի է բաժանվելու, տեխնիկական և քաղքական։ Տեխնիկականը հետևյալն է՝ տուփերում գտնվող մոտ 6300 ձևաթերթիկները պետք է հանվեն, սկանավորվեն,կա ծրագիր, որով պետք է ստուգվեն, թվայնացվեն։ Մենք հավաքել ենք 58 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հուսով ենք, տեխնիկական կողմը մեկ ամսվա ընթացքում ավարտված կլինի։

Դրանից հետո մեր նախաձեռնող խումբն իրավունք է ստանում օրենքի նախագիծը մտցնել ԱԺ և հենց այդտեղ է սկսվում ամենահետաքրքիրը, որովհետև տեղի է ունենալու օրենքի քննարկում գլխադասային հանձնաժողովում, տեղի են ունենալու հանրային լսումներ, տեղի է ունենալու օրենքի նախագծի քննարկումը լիագումար նիստում 1-ին և 2-րդ ընթերցմամբ»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ առանցքային է, որ «Հայաքվե»-ին միացած բոլոր քաղաքացիները և այն քաղաքացիները, ովքեր ուզում էին միանալ, բայց չեն կարողացել, պետք է գան ԱԺ-ի պատերի տակ և պահանջեն, որ օրենքն ընդունվի․ «Այս օրենքը առանցքային է, մեր լինելիության հետ կապված օրենք է։ Սա օրենք չէ ասֆալտ փռելու, մանկապարտեզներ կառուցելու մասին։ Այս օրենքը պետք է անցնի ԱԺ-ում և մենք ու մեր աջակիցներն ամեն ինչ անելու ենք։

Մեզ շատերը հարց են տալիս՝ արդյո՞ք ՔՊ-ն կքվեարկի դրա համար։ ՔՊ-ն էս ձախողության հիմնական պատասխանատուն է։ Իրենք են դրա մանադատը չունենալով հայտարարել, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Իրենք դրա իրավունքը չունեն, պետք է գիտակցեն, որ սա վերջին հնարավորութունն է իրենց համար, գալ, կանգնել ժողովրդի կողքին․․․ Մենք այս իշխանություններին վերջին շանսն ենք տալիս»,- եզրափակեց Չալաբյանը։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը