copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:50 30-08-2023

72-ամյա ծերունու արցախյան սխրանքը․ այսօր Քրիստափոր Իվանյանի հիշատակի օրն է

Քրիստափոր Իվանյանը Արցախ եկավ 1992 թ․ ամռանը, երբ ռազմաճակատի տարբեր հատվածներում ռազմական գործողություններն իրապես սպառնում էին նորանկախ պետության գոյությանը։ Թվում էր՝ մարտադաշտում ինչո՞վ պիտի օգտակար լիներ 72-ամյա ծերունին, սակայն պատմությունն այլ բան ցույց տվեց․․․



Այսօր ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Ոսկե արծվի» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանի հիշատակի օրն է։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից Ղարաբաղ եկած, հարուստ ռազմական անցյալով փորձառու զինվորականին միանգամից ռազմաճակատ ուղեկցեց։



Նրան ճանաչողները փաստում են այն բացառիկ ծառայությունն ու վաստակը, որն ունեցել է Իվանյանը պատերազմի հաղթական ավարտի գործում։ Նա վերադարձել էր՝ իր պարտքը հայրենիքին տալու։

Քրիստափոր Իվանյանին՝ մինչև Չեխոսլովակիա հասած համառ զինվորականին հաճախ չէին հասկանում։ Նրա պատերացումները պատերազմի մասին այլ էին։ Բայց նա հեղինակություն էր, ում հրամանները վիճարկել չէին համարձակվում։ Ամեն անգամ իր հմուտ խորաթափանցության շնորհիվ նա կարողանում էր խույս տալ թշնամուց և հեռացնել իր զինվորին մարտական գործողություններից։ Նա ավելի մեծ ուշադրություն էր դարձնում մարտական պատրաստվածությանը՝ կանգնելով Հայոց կանոնավոր բանակի կազմավորման հիմքերում։

«Ուզում եմ ձեզ մեծ մարդկային երջանկություն հայտնել՝ ի նպաստ մեր տառապած ժողովրդի, որ շատ մեծ փորձություններ է անցել»,- հրետանավորների առաջին թղարկման պաշտոնական արարողությանը իր բացառիկ ելույթում ասել է Իվանյանը։



Քրիստափոր Իվանյանն իր ժողովրդին ծառայեց նաև պատերազմից հետո՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, սակայն 1997 թ․ առողջական վիճակի պատճառով գեներալ-լեյտենանտը թողնում է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնն ու բուժման նպատակով տեղափոխվում Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրում է ևս 2 տարի։

Նրա պատվին անվանակոչվել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքը։

Իվանյանը վստահ էր՝ նախկին խորհրդային բանակից ստացած իր գիտելիքները նա պարտավոր էր ոչ թե թաղել իր հետ, այլ փոխանցել իր ժողովրդին․․․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է