Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:47 29-08-2023

Եթե մի անգամ հանձնվենք, հաջորդը կլինեն Սյունիքը, Երևանը․ Առուշ Առուշանյան

«Քաջարան համայնքի տոնին ես բոլոր հարցերին պատասխանել եմ։ Չեմ կարծում, թե նորից կրկնվելը իմաստ ունի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին լրագրողի հարցին։

Հարցին, թե Սյունիքում մեծ ներդրումներ են արվում, ինչպե՞ս են պատրաստվում դրանք պահել, երբ թշնամին միջանցք է ուզում, Առուշանյանը պատասխանեց կարճ՝ իմ կյանքի գնով։

«Շատ մեծ ցավ կա բոլորիս մեջ, որ մենք այսօր ուրախ մթնոլորտում ենք, բայց մեր քույրերն ու եղբայրները շրջափակման մեջ են և չգիտեն՝ վաղը կամ մյուս օրը ինչ է լինելու։ Արցախում կան շատ ուժեղ գեներալներ, որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, գիտեմ նրանց խիզախությունը։ Եվ ես կարծում եմ, որ պետք է առաջին պլան գան ոչ թե մարդիկ, որոնք այսօր քննարկվում են, այլ գան մարդիկ, որոնք կռվի փորձ ունեն և կարող են մարդկանց մոտիվացնել։ Ճակատագիրը այդպիսին է, և մենք պետք է ևս մեկ անգամ պատերազմենք։ Սա այն դեպքն է, որ չպետք է հանձնվենք։ Եթե մի անգամ հանձնվենք, ապա հաջորդը կլինեն Սյունիքը, Երևանը և մնացածը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում