copy image url
Հայտարարագիր 10 ամիս առաջ - 22:00 25-08-2025

2 անշարժ գույք, մեքենա, 11․5 մլն կանխիկ, 78․5 մլն եկամուտ․ Հայկ Կոնջորյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ 38-ամյա Կոնջորյանը հասցրել է 3 կուսակցություն փոխել․ վերջինս նախ անդամակցել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությանը՝ դառնալով վերջինիս երիտթևի ղեկավարը, այնուհետև անդամակցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և 2018-ի իշխանափոխությունից հետո պատգամավոր դարձել հենց ԼՀԿ-ի քվոտայով, ընդ որում Էդմոն Մարուքյանը վերջինիս քավորն է, սակայն 2018-ի հոկտեմբերին Կոնջորյանը դուրս եկավ ԼՀԿ-ից և միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ին ու նույն թվականին պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո՝ 2021-ի օգոստոսին Կոնջորյանը դարձավ իշխող ՔՊ խմբակցության ղեկավարը։

Որպես անշարժ գույք՝ Հայկ Կոնջորյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա գնել է իշխանափոխությունից և պատգամավոր դառնալուց անմիջապես հետո՝ 2018-ի նոյեմբերի 21-ին, ինչպես նաև հողին ամրակայված անշարժ գույք՝ Աբովյանում, որը ձեռք է բերել 2024 թվականի 2024 թվականի հուլիսի 26-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Կոնջորյանը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հոկտեմբերի 30-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 73․590 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 339․808 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3, տարեվերջին՝ 4 մլն դրամ։

ՔՊ-ականի Idram-ի հաշվին տարեսկզբին եղել է 2777, տարեվերջին՝ 5847 դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Հայկ Կոնջորյանի եկամուտները կազմել են 11 մլն 272․961 դրամ, որից 10 մլն 162․729 դրամն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1 մլն 110․232 դրամը՝ նրան վերադարձված եկամտահարկը։

Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում և հողին ամրակայված անշարժ գույքը՝ Աբովյանում, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Ալեքսանյանը շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել։

ՔՊ-ականի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 137․455,26, տարեվերջին՝ 2 մլն 898․517 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4․5 մլն, տարեվերջին՝ 7․5 մլն դրամ։

Վերջինիս HayPost Pay-ի էլեկտրոնային հաշվին ամբողջ տարվա ընթացքում եղել է 429 դրամ։ Բացի այդ, նա ունեցել է Etherium տեսակի կրիպտոարժույթ, որի արժեքը տարեսկզբին կազմել է 13․725 դրամ, տարեվերջին՝ 19․200 դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Ալեքսանյանի եկամուտները կազմել են 67 մլն 327․166 դրամ, որից 11 մլն 443․488 դրամը՝ Հայփոստից ստացած աշխատավարձն է, 5 մլն 180․921 դրամը՝ այլ եկամուտը, 1 մլն 802․757 դրամը՝ վերադարձված եկամտահարկը, 48 մլն 600 հազար դրամը Հայէկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը, 300 հազար դրամը՝ կառավարությունից ստացած միանվագ վճարը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 65 մլն 584․068 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 5 մլն 535․666 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից