Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:47 28-08-2023

Ոստիկանությունը ՌԴ դեսպանատան դիմացից բերման է ենթարկել 3 քաղաքացիների

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որ ռուս խաղաղապահները իրենց մանդատի շրջանակներում կատարեն իրենց պարտավորվածությունն Արցախում՝ ապահովելով մարդկանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Ակցիայի մասնակիցներից 3-ը ոստիկանության կողմից բերման են ենթարկվել։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի անցակետից առևանգել է 3 երիտասարդների։ Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունից հայտնեցին, որ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նրանք կկրեն 10-օրյա կալանք։