Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:11 28-08-2023

Պետք է օնլայն իմանանք՝ ավտոբուսը քանի րոպեից կհասնի․ Ավինյան

Օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները: Այս մասին այսօր տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում:

Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա նույնպես կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում։

«Բարեփոխումը միայն շարժակազմը փոխելը չէ, միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։ Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, շարժակազմի վրա GPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի կանգառ։

Կարևոր է նաև կանգառներում այս ինֆորմացիայի տեղադրումը, որովհետև, երբ այդ սարքերը տեղադրվեն ավտոբուսների մեջ, մենք դրանց կոնկրետ տեղադիրքը տեսնելու ենք և կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը որ կանգառում կլինի»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ընդլայնվելու են նաև միայն հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել