Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:00 28-08-2023

Խեր լինի․ Հայաստանը շարունակում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Տևական ժամանակ է, ինչ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Վրաստանն արգելել է իր տարածքով ավտոմեքենաներ արտահանել դեպի Ռուսաստան։ Բացառություն են կազմում միայն հին ավտոմեքենաները, որոնց ներմուծումը վրացական իշխանությունները չեն արգելել։

Սակայն Հայաստանում ՌԴ մեքենաներ արտահանելու ելքը գտել են, որոնց կարիքը ներկայումս այդ երկրում շատ է զգացվում, քանի որ ուկրաինական պատերազմի հետևանքով բազմաթիվ երկրներ արգելել են սեփական արտադրության մեքենաների արտահանումը ՌԴ տարածք, ինչն իր հերթին մեքենաների որոշակի դիֆիցիտ է առաջացրել։

Oragir.News-ի տեղեկություններով, նախ Հայաստանից շարունակվում է Վրաստանի տարածքով դեպքի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրումը․ պարզապես փաստաթղթավորումը մի քիչ թանկացել է։ Կան ընկերություններ, որոնք ռուս գնորդներին նման ծառայություններ են առաջարկում։

Բացի դրանից՝ ակտիվացել է նաև երկրորդ ճանապարհը․ Հայաստանից ավտոմեքենաները արտահանվում են նախ Իրան, իսկ այնտեղից՝ Կասպից ծովով դեպի Ռուսաստան։ Ճիշտ է՝ այս տարբերակով մեքենաների ինքնարժեքը թանկանում է, սակայն արևմտյան պատժամիջոցների բեռի տակ հայտնված Ռուսաստանում պատրաստ են անգամ ավելի թանկ վճարել ՀՀ-ից ներկրվող մեքենաների համար, սակայն չզրկվել այս այլընտրանքային տարբերակից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել