Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:17 26-08-2023

Բանակային խաղերի անցկացմամբ շեշտում ենք ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:

Մրցումներից հետո վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և շնորհավորել հաղթողներին: «Շատ կարևոր մրցաշար է և պետք է այն զարգացնենք: Մյուս տարի կընդլայնենք մասնակից թիմերի քանակը, հույս ունենք նաև երկրպագուների ավելի մեծ բանակ կլինի, որովհետև տեսանք, որ նրանց ներկայությունը կարևոր է, շատ լավ քաջալերում էին: Նաև, ըստ ցանկության, մյուս տարի պայմաններ կստեղծենք, որպեսզի մասնակիցները Դիլիջանում մի քանի օր անցկացնեն իրենց ընտանիքների անդամների հետ, և նրանք էլ գուցե գան, երկրպագեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նման մրցումների կազմակերպման նպատակներին: «Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել: Երկրորդը՝ ուզում ենք ինչո՞ւ ոչ այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան: Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է: Շատ ուրախ եմ, որ հիմա մի պայմաններում ենք, երբ, ըստ էության, մեր բոլոր ուժային կառույցներում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման գործընթաց է տեղի ունենում, իհարկե, Քննչական կոմիտեում և Դատախազությունում 92 տոկոսով, բայց դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ այդ երկու կառույցներում բազան համեմատաբար ավելի բարձր էր:

Իհարկե, կան որոշ կառույցներ, որտեղ դեռ ատեստավորումն ամբողջ թափով չի սկսվել, բայց մեզ համար և ինձ համար անձնապես շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությանը ծառայություն մատուցող հատկապես զինվորական և զինվորականին մոտ, իրավակարգի պահպանության ոլորտում աշխատող մեր ծառայողները սոցիալական որոշակի մինիմում ունենան: Շատ դեպքերում, երբ նայում ենք աշխատավարձերին, դա ուղղակի առաջին հերթին դիսկոմֆորտ է Կառավարության համար, որ այդպիսի ծառայություններ մատուցող մարդիկ այդքան ցածր աշխատավարձեր ստանան:

Բայց մյուս կողմից էլ մենք խնդիրն այլ կերպ ենք դնում. խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ:

Իսկ ահա բանակային խաղերով, ովքեր այդ որակական նշաձողից վերև են՝ նրանք լավագույններից լավագույնի տիտղոսը կարող են ունենալ, ինչը, կարծում եմ, անձնապես էլ, կոլեկտիվի մեջ էլ, ընտանիքում էլ է հաճելի և լրացուցիչ մի խթան է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին և մաղթել հաջողություններ:

Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին