Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:00 26-08-2023

Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ. Մակրոն

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղի հարցում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը, որը ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար։

Ստորև ներկայացված է հարցազրույցից մի հատված․

- Դուք խոսեցիք ավելի լայն Եվրոպայի մասին՝ ընդհուպ մինչև Կովկաս… 2020 թվականին դուք հայտարարում էիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է։ Ութ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում այս տարածաշրջանի նկատմամբ։ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը որակում է որպես ցեղասպանություն սովի միջոցով: Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։

- Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

- Չնայած նրան, որ միջազգային փորձագետները փաստում են ցեղասպանական գործընթացի առկայությունը․․․

- Ես ձեռնպահ կմնայի այդքան արագ այդ ձևակերպումն օգտագործելուց։ Մենք գործ ունենք անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է, և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝ մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ, և ազատ մուտքն այնտեղ պահպանվի։ Բացի այդ, այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից