copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:10 26-08-2023

ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի հույժ կարևոր նախագծերի քննարկմամբ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարեւոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, եւ հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։

Այսպիսով, օգոստոսի 29-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի վերջերին, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ՔՊ-ում որոշ տեխնիկական բացթողումներ էին նկատել եւ երկու ամսով հետաձգեցին օրենքի ընդունումը։ Թեպետ անվտանգային լարված իրավիճակում այս նախագիծն օրակարգ բերելը բուռն քննադատությունների արժանացավ, եւ իրականում այդ պատճառով որոշեցին դադար վերցնել, բայց հիմա կրկին վերադարձնում են օրակարգ։

Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, եւ դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը