copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:15 25-08-2023

Տավուշում 70-ամյա վարորդը Niva-ով գլորվել է ձորը. Shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 18։00-ի սահաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։

Պարզվել է, որ Դովեղ բնակավայրի «Գեղատեղի» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Կ.-ն իր վարած Vaz 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով հայտնվել անտառում և բախվել ծառերին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները Սամվել Կ.-ի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի դիատարին։




Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը