copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 24-08-2023

Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է չանտեսել հեռախոսներին եկող հաղորդագրությունները

«Իրազեկման առումով ուզում եմ բավականին լավ լուր հայտնել, որը ես իմացել եմ, որպես բջջային կապի բաժանորդ, երբ որ իմ հեռախոսին եկել է sms հաղորդագրություն, որ կառավարության աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու համար կարող եք ներբեռնել «Իրազեկում» ծարգիրը»,-գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ներբեռնել է ծրագիրը:

«Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան և այն առիթ էր որպեսզի մենք այդ հարցը նույնպես կարգավորենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ծրագրով անընդհատ ծանուցումներ է ստանում։

Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց չանտեսել դրանք:

«Ես ինքս բավականին նայել եմ, թե ինչ է պարունակում ծրգիրը և պետք է ասեմ, որ բավականին օգտակար է»,-ասաց վարչապետը:

Ձեզ գուցե հետաքրքրի