copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:00 23-08-2023

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է կիպրոսցի թուրքերին

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան ավարտված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հանդիպումից հետո խորհրդի անդամները հայտարարություն են տարածել Փիլեում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և դատապարտել կիպրոսցի թուրքերին: Լիակատար աջակցություն հայտնելով Խաղաղության կորպուսին՝ Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը համապարփակ և արդար դաշնային լուծմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ճանապարհային աշխատանքները դադարեցվել են՝ ի տարբերություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին գործերի նախարար Թահսին Էրթուղրուլօղլուի պնդման: Էրթուղրուլօղլուն երեկ հանդիպել է Կիպրոսում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոլին Ստյուարդի հետ, որի մասին Ստյուարդը տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Այս հանդիպումից հետո Էրթուղրուլօղլուն ասել է, որ ճանապարհն անպայման կլինի։

Հայտարարության համաձայն՝ երկու կողմերն էլ հրավիրված են կոնկրետ քայլեր ձեռնարկելու և աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ջանքերին, ինչպես նաև լիովին համագործակցել UNFICYP-ի հետ՝ նպաստելու բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Անվտանգության խորհրդի անդամները կրկնել են իրենց կոչը՝ «կողմերին համաձայնեցնել Գլխավոր քարտուղարի առաջարկին և նշանակել ՄԱԿ-ի բանագնաց, որը կարող է «ընդհանուր լեզու գտնել» պաշտոնական բանակցություններին վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ ՀԿԹՀ-ի արտաքին գործերի նախարարությունը պատրաստել էր Փիլե-Յիղիթլեր ճանապարհի նախագիծը՝ հեշտացնելու մուտքը դեպի Փիլե: Սակայն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը միջամտելով թույլ չէին տվել ճանապարհի կառուցումը, ինչն առաջացրել էր թուրքերի զայրույթը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը