copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 22-08-2023

Եթե ռադիոյով հնչող թուրքական երաժշտությունը որևէ մեկին դուր չի գալիս, ուղղակի պետք է չլսի

«Եթե թուրքական երաժշտությունը որևէ մեկին դուր չի գալիս ուղղակի պետք է չլսի, ուրիշ ձև չկա»։

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն՝ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ քաղաքացին պատմում է, որ Աշտարակի խճուղում TRT Turkey ռադիոկայանի հեռարձակումերը շատ պարզ լսվում են, ավելին՝ թուրքական ռադիոկայանը հայերեն լուրեր է մատուցում հայկական FM հաճախականության վրա։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ դրանք թուրքական հաճախականության ալիքներ են, պարզապես շատ լավ լսվում են Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է թուրքական ռադիոյի եթերում հնչող հայկական լուրերին, Հակոբյանն ասաց, որ դրանում որևէ տարօրինակ բան չկա, քանի որ Հայաստանում էլ ադրբեջաներենով և թուրքերենով հաղորդումներ կան, այդ թվում՝ Հանրային ռադիոյի եթերում։

«Բողոքներ ստանում ենք քաղաքացիներից, բայց դրանք մեր հաղորդումներն են, մեր քարոզչությունը։ Մենք քրդերեն, անգլերեն, պարսկերեն հաղորդումներ էլ ունենք։ Ասեմ ավելին՝ թուրքական TRT-ն ունի նաև նորությունների թողարկում հայերեն լեզվով, որտեղ ամենևին հակահայկական քարոզչություն չկա։

Կարծում եք թուրքերը հայերեն հաղորդումներ հեռարձակելու իրավունք չունե՞ն։ Թշնամի են, թշնամի չեն, ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ լեզվով հաղորդումներ հեռարձակի»,- կարծում է նա։

Հակոբյանը հավելեց՝շատ կուզեին, որ Հայաստանում ոչ մի թուրքական հաղորդում չհեռարձակվեր, սակայն դա հնարավոր չէ․

«Հաճախականությունները ռադիո ալիքներ են, իրենց համար սահման չկա, և ինչքան հաղորդակը սահմանին հզոր է, այնքան ավելի պարզ է լսվում։ Այդ պատճառով թուրքական հաղորդումներն այստեղ են լսվում, իսկ հայկական հաղորդումները լսվում են Թուրքիայում։ Ոչ մի զարմանալու բան չկա, 21-րդ դարն է»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել