copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:15 22-08-2023

Կաթողիկոսին չշնորհավորելը իշխանության անեկեղեցի էության դրսևորումն է․ Էդգար Ղազարյան

«Ես կարծում եմ, որ սա հատուկ վերաբերմունք է մեր եկեղեցու հանդեպ ընդհանրապես և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ մասնավորապես, որովհետև դա անգամ արարողակարգային իմաստով են նրանք պարտավոր իրականացնել»,- այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձներ չեն հղել Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեզ հետ զրույցում Էդգար Ղազարյանը նշեց, որ սա հատուկ բացասական վերաբերմունքի դրսևորում է։

«Վեհափառին չեն շնորհավորել նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնատարը․․.

Հանրապետության նախագահն ու վարչապետը օտար պետությունների ղեկավարներին են շնորհավորում ծննդյան օրվա առթիվ, ճանաչված մշակութային գործիչների են շնորհավորում։ Ո՞նց կարելի է Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհավորանքներ չհղել ծննդյան օրվա առիթով։ Սա հատուկ վերաբերմունքի դրսևորում է, հատուկ բացասական վերաբերմունքի, ինչն իրենց անաստված, անեկեղեցի, անհայրենիք էության դրսևորումն է»,- ասաց Ղազարյանը։

Վերջինիս խոսքով՝ եկեղեցին մեկ անգամ չէ, որ իր վերաբերմունքը արտահայտել է այս իշխանությունների գործունեության վերաբերյալ, և իրենք էլ նման ճղճիմ ձևերով հակադարձում են ըստ էության։

«Այսինքն Վեհափառը կամ հայ եկեղեցին իր վերաբերմունքը արտահայտել է սրանց ապօրինի պաշտոնավարման, ապազգային գործունեության վերաբերյալ, իսկ նրանք իրենց վերաբերմունքը հակադարձում են անձնական տիրույթում, ծննդյան օրվա առիթով անհաղորդ լինելով։ Այս վերաբերմունքը ուղղակի հատուկ է արվում, ինչը որ այս իշխանությունների ապազգային էության դրսևորումն է։ Այն ամենը, ինչը որ վերաբերում է մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր պատմությանը, մեր եկեղեցուն, մեր ավանդույթներին և այլն, խորթ է այդ մարդկանց։ Թուրք են այդ մարդիկ էլի։ Թուրք էլ չեն՝ թուրքի ծառա են։ Երևի մտածել են, որ Ալիևը կարող է անհանգստություն ցուցաբերի, թե ինչու են իրենք վեհափառին շնորհավորել, վախեցել են երևի իրենց ղեկավարից»,- նկատեց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն էր։ Կաթողիկոսը երեկ դարձավ 72 տարեկան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել