copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:40 21-08-2023

ԱԳ փոխնախարարն ու Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների համատեքստում Պարույր Հովհաննիսյանը կարևորել է խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության դերը հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության շարունակական ամրապնդման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ի կայացած հրատապ քննարկումը ևս ցույց է տվել ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումներին համաձայն:

«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական ջանքերը՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխմանը, ինչպես նաև Կոռնիձորում Հայաստանի կառավարության շարասյանը միացած մայրաքաղաք Փարիզի և Ֆրանսիայի 7 ռեգիոնների հումանիտար օգնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել