Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:00 21-08-2023

Տկլորվում, այլանդակություններ էին անում․ տրանսգենդերի հարևաններ

«Մոտ 5 տարի է լսում ենք, որ տրանսգենդեր է այս շենքում ապրում, բայց չգիտեինք, թե կոնկրետ որ բնակարանում, որ չվառվեր, չէինք էլ իմանա»,- ասյօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։

«Ինքը մենակ չի եղել, իր նմաններով հավաքվում, տկլորվում էին, նայում էին, թե ով է իրենց նայում, այլանդակություններ էին անում։ Պետությունը իրենց մեջքին կանգնած է, այդքան սպանություն եղավ, չբացահայտեցին, բայց այդ դեպքը կպած բացահայտում են»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածներն ավելի շատ են եղել։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ հարևանների՝ սպանվածը 28-ամյա տրանսգենդեր է։ Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։

Մանրամասները՝ տեսանյութում․

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ