copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:44 18-08-2023

Նորագավիթի պանրի գործարանի մոտ խոշոր հրդեհ է․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի պանրի գործարանի ետնամասում՝ մի քանի հեկտար խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Այս պահին հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քամին իր սև գործն է անում։ Կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

Կրակը տարածվել է ջերմոցների սածիլների թափոններում։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն։

Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ