copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:10 18-08-2023

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Օրերս պաշտոնանկ է արվել արդեն նախկին պետ Սարգիս Մարգարյանը, բայց դժգոհությունը ոչ թե Մարգարյանի պաշտոնանկության հետ է կապված, այլ որ նրան փոխարինող են բերել Շիրակի մարզից՝ Գուրգեն Գրիգորյանին, ով Շիրակի նախկին դատախազն է։ Սյունիքի իրավապահ կառույցում վիրավորված են՝ ինչ է, իրենց մարզում արժանավոր կադր չկա՞, որ պարբերաբար դրսից են մարդ բերում-նշանակում։

Պաշտոնանկ արված Մարգարյանն էլ Գեղարքունիքից է, ում կրկին վերադարձրել են հայրենի մարզ։ Սակայն սա վրդովմունքի միակ պատճառը չէ, բանն այն է, որ Գրիգորյանն էլ որոշել է իր տեղակալ նշանակել կրկին ոչ սյունեցի ոմն Վոլոդյա Մուրադյանի, ով մինչեւ պատերազմը քննչականում քննիչ է աշխատել, սակայն 44-օրյա պատերազմի օրերին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից՝ ազատման դիմումում չթաքցնելով, որ իր ընտանիքը Սյունիքում անվտանգ չի զգում, ուստի որոշել է հեռանալ մարզից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում