Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:03 16-08-2023

Գեղարքունիքում խոշոր հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից դեպի Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին տան տանիք է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Լրացուցիչ ժամանել են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։

Պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները, ապա նրանց միացած քաղաքացիները պայքարեն կրակի դեմ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետր հեռավորությունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ-պահեստներից մեկում։ Ոստիկանության Գավառի բաժնում պարզվում են ավտոտեխսպասարկման կենտրոնի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է կրակն առաջացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել