copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:27 16-08-2023

5000 դրամ պարտքի համար վիճելիս պատանիները աղբամանով հարվածել են վեճը բաժանող տղամարդու գլխին

Երևանի Անգլիական այգում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել պատանիների մասնակցությամբ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է 5000 դրամ պարտքը։

«Այգում նստած էինք, մեկ էլ 4-5 տղա սկսեցին գոռալ, հայհոյել, ու հարձակվելմի տղայի վրա։ Այդ խմբակից մեկը այգու աղբամանը վերցրեց, որ հարվածի միայնակ տղային, սակայն սրճարանից մի տղամարդ արագ հասավ, որ բաժանի, աղբամանը կպավ այդ մարդու գլխին, գլուխը մի փոքր տեղ բացվեց։ Սրճարանի աշխատակիցներն անմիջապես սառույց, ջուր, սանտավիկ բերեցին, այդ մարդուն օգնություն ցույց տվեցին։ Այն 4-5 հոգին անմիջապես փախան, իսկ միայնակ տղան, որի հագուստն ամբողջությամբ հող ու փոշի էր, պատմեց, որ 5000 դրամ պարտքի համար է վեճը սկսվել, «գողական» զրույց է գնացել, որից հետո սկսել են իրար հարվածել»,- պատմեց ականատեսը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը