copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:07 16-08-2023

Արգիշտի Քյարամյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհավորել է պարոն Սոբհանիին՝ Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ի շահ դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ընդհանուր նպատակների և սերտ համագործակցության։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ երկու պետությունների իրավապահ համակարգերի միջև ձևավորվել է ջերմ հարաբերությունների բարձր մակարդակ, որին հասնելու գործընթացին մեծապես նպաստել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։

«Անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, այս ոլորտում երկկողմ գործակցության ճկուն կառուցակարգերը, որոնք նպաստել են քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց արդյունավետ լուծմանը, փաստում են վերջին տարիներին օրեցօր խորացող երկկողմ համագործակցության մասին»,-իր խոսքում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը` հավելելով, որ հայ-իրանական բարձրարժեք հարաբերությունների լավագույն դրսևորում է հանդիսանում նաև ՀՀ Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը:

Դեսպան Սոբհանին վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ դեսպանատան միջև հաստատված վստահելի, ջերմ հարաբերությունների հենքի վրա հնարավոր է լինելու ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Պարոն դեսպանն ընդգծել է տրանսազգային բնույթի հանցագործությունների՝ մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության, մարդկանց ապօրինի սահմանահատումների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման կարևորությունը, միաժամանակ երկուստեք միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները հարևան երկրների քաղաքացիների փոխայցելությունների, տնտեսական հարաբերությունների և հատկապես զբոսաշրջային այցելությունների առկա ինտենսիվությունը պահպանելու և զարգացնելու առումով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության միջև հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության ապահովման, հաղորդակցության գործող կառուցակարգերի արդյունավետության առավել բարձրացման խնդիրներին:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը