copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:00 16-08-2023

Եթե ավելի շուտ ունենայինք ՆՓԱԿ-ը, հայկական գյուտերին Յունեսկոյում «տեր դարձրած» կլինեինք․ Սրապիոնյան

Այս տարի հայոց պատմություն առարկայի ընդունելության քննությունների հարցաշարում եղել է հարց կապված ՆՓԱԿ-ի՝ Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի հետ։

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ և հարցրել, թե արդյո՞ք ՆՓԱԿ-ը հայոց պատմության մի մաս է։ Հարցին ի պատասխան՝ գրականագետն ասաց, որ հայոց պատմության մաս չի կազմում, որովհետև համեմատաբար նոր կառույց է և պատմության մաս լինելու համար պետք է պատմությունով անցնել։

«ՆՓԱԿ-ի մասին հարց դնելը հայոց պատմության ընդունելության քննությունների մեջ արտառոց բան չէ։ Դա մոտեցում է, որով փորձել են ՆՓԱԿ-ը գնահատել որպես իրողություն, որպես ժողովրդական տնտեսության մեջ դերակատարում ունեցող երևույթ, փորձել են ծանոթացնել, հարցերի միջոցով ստիպել, որ երեխաները դա էլ կարդան»,- ասաց գրականագետը։

Սրապիոնյանը կարծում է, որ եթե ավելի շուտ ունենայինք ՆՓԱԿ-ը, հայկական գյուտերին Յունեսկոյում «տեր դարձրած» կլինեինք, քանի որ ՆՓԱԿ-ը ժողովրդկան կյանքի, նվաճումների մաս է կազմում, նվաճումների գնահատումների հարթակ է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում