Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:16 15-08-2023

Եթե մարդը խուլ է կամ չի հասկանալու, արվեստը նրա համար չէ․ քանդակագործ

Այսօր Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվեց ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդեսը։ Ցուցադրված քանդակները քանդակված էին գիպսից, պղնձից, մարմարի, բրոնզից և փայտից։

Oragir.News-ի հետ զրույցում քանդակագործ Սամվել Ղազարյանը ասաց, որ քանդակը ոչ միշտ է հաջող ստացվում, բայց այս անգամ գուցե իդեալական չլինելու փաստին հաջողված է։

Քանդակագործը ասաց, որ այս ցուցադրության ընթացքում իր լրիվ նոր քանդակներից չկան, և դիտմամբ է ընտրել իր ցուցադրված երեք բրոնզե քանդակները, որոնք կծառայեն ցուցահանդեսի օգտին։ Ղազարյանը նաև ասաց, որ իր այս գործերը ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել։

«Մի ժամանակ բրոնզը մեծ ճոխություն էր, հիմա բոլորը փորձում են, չնայած բոլորը չի, որ տեղյակ են, թե ինչու են բրոնզի լեզվով խոսում։ Ամենաճոխ նյութերից մեկը, եթե ոչ ամենան, թող չնեղանան մյուսները, երևի մարմարն ու բրոնզն են։ Ես մյուս բոլոր նյութերով էլ եմ աշխատել, համարյա չկա նյութ, որով ես չեմ աշխատել»,- ասաց քանդակագործ Սամվել Ղազարյանը։

Քանդակագործն ասաց, որ արվեստը, որպես այդպիսին, մեր օրերում բան չի փոխի, որովհետև մարդը, եթե խուլ է կամ չի հասկանալու, դա իր համար չէ։

«Դա վատ բան չի, դա ոչ ոքի չի վիրավորում։ Այս որակի, այս ասելիքի դաշտում ամեն մարդուն պետք չի պարտադրել, կոչել, հրավիրել։ Դրա անհրաժեշտությունը չկա, բայց այդպիսի քանդակագործության անհրաժեշտությունը անպայման կա»,- ասաց քանդակագործը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել