Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:59 15-08-2023

Գյուղում մարդ չի մնա, կբռնենք գաղթի ճանապարհը․ Պարույր Սևակ գյուղում ջուր չկա

Արարտի մարզի Պարույր Սևակ գյուղում խմելու ջուր չկա։ Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ օրվա ընթացքում ընդամենը 15 րոպեով են ջուր հատկացնում։

«Հանգիստ, համերաշխ ապրում ենք, եթե ջուր եղավ, հարևանը հարևանի ջուրը կտրեց, կռիվ կլինի, ջուր չկա, խաղաղ ապրում ենք»,- կատակելով ասաց գյուղի առաջին բնակիչներից մեկը՝ Վաղինակ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը լուծվող է, պարզապես Կառավարությունը պետք է զբաղվի դրանով․

«Ամեն ինչ կախված է այդ գյուղին վերևից նայելուց։ Կառավարություն կլինի, իշխանություն կլինի, իշխանավոր իշխան կլինի, ինձ չի հետաքրքրում, եթե ջրի խողովակը չփոխեն, այս գյուղում մարդ չի մնա, ճարահատված պետք է բռնենք գաղթի ճանապարհը»։

Բնակիչներից մի կին ևս դժգոհեց, որ հատկապես ամռան այս շոգին ջուրը մի քանի րոպեով են հատկացնում․

«Ջուրը գրամ-գրամ ենք օգտագործում։ Առավոտ ժամը 6-ին ջուր են տալիս, բայց ընդամենը 10-15 րոպե է գալիս, չգիտենք՝ հավաքենք, լվացք անենք, թե այլ գործեր անենք»։

Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ ջուրը Արարատի մարզի Արմաշ գյուղից է հասնում Պարույր Սևակ, սակայն տասնյակ տարիներ առաջ տեղադրված խողովակները տարիներ առաջ մաշվել են, պետք է փոխարինվեն։

Գյուղացիները պատմեցին, որ ջրից բացի՝ նաև լուրջ խնդիր է աշխատանքի բացակայությունը․ երիտասարդները լքում են գյուղը։

«Ես 2 երեխա ունեմ՝ տղա և աղջիկ, դպրոցն ավարտելուց հետո Երևանում սովորել են, հիմա աշխատում են Երևանում։ Որպես մայր՝ ես չեմ ուզի, որ իրենք գյուղ գան, գան ի՞նչ անեն, ոչ մի ապագա չկա, գան ի՞նչ անեն։ Դա համատարած երևույթ է, երիտասարդները գնում են կա՛մ Երևան, կա՛մ Ռուսաստան»։

Գյուղի կենտրոնական հատվածում հանդիպեցինք նաև երեխաների՝ Արենին, Նարեկին և Դավիթին։ Ասացին՝ ֆուտբոլի դաշտ կա, հովն ընկնելուն պես տղաներով հավաքվում, ֆուտբոլ են խաղում, այլ զբաղմունք չունեն․

«Չունենք լողավազան և խաղահրապարակ, շատ ենք ուզում, որ մեր գյուղում լողավազան լինի․․․»։

Բնակիչները նաև նշեցին, որ խմելու և ոռոգման ջրի խնդիրներից զատ լուրջ խնդիր է նաև սահմանային իրավիճակը։ Տիգրանաշենի հարևանությամբ գտնվող գյուղում գրեթե ամեն օր լսում են թշնամու կրակոցի ձայները, բայց չեն լքում գյուղը։ Ուստի իշխանություններին հորդորում են ջրի հարցն օր առաջ լուծել, այլապես գյուղը քիչ-քիչ կդատարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել