copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 15-08-2023

Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի իմ գործընկերոջը և բարեկամ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ, մաղթելով ամենայն բարիք և բարօրություն։ Հայաստանի և Հնդկաստանի գործընկերությունը հիմնված է քաղաքակրթական կապերի վրա, և մենք պարտավոր ենք այն ավելի ուժեղ դարձնել»,- գրել է Միրզոյանը։

Շնորհավորանքին իր միկրոբլոգում արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին շնորհավորանքի և բարի մաղթանքների համար։

Ամենից շատ դիտված