copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 15-08-2023

Գնում ենք Եղեգնաձոր, որտեղից շարժվելու ենք դեպի Կոռնիձոր

Մենք դեռ Կոռնիձորում ենք, որովհետև խոսք ենք տվել մի գործողություն անել, նոր հեռանալ։ Հիմա գնում ենք Եղեգնաձոր, որտեղից շարժվելու ենք դեպի Կոռնիձոր։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Չենք գնում ոստիկանների հեռ կռվելու, չենք գնում շլագբաուն ջարդելու, գնում ենք տեսնենք՝ կարո՞ղ ենք ռուսների հետ խոսել, որևէ բանի հասնել։ Եթե ոչ մի հնար չլինի, ապա մեր ուղղությունը կլինի դեպի Երևան։ Գնալու ենք ռուսական դեսպանատուն»,- նշում է նա։

Հարցին, թե ինչո՞ւ չեն գնում կառավարություն, կամ Բաղրամյան 26՝ նա պատասխանեց, որ կառավարությունն այս հարցին լուրջ չի մոտենում։ «Եկել էինք, մեկը չկար՝ մոտենար, վերևներից մի պաշտոնավոր չընդունեց մեզ, մեզ արհամարհեցին»,- հայտնեց նա։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ դեսպանատան մոտ ակցիայից հետո կառավարության մոտ, կամ Բաղրամյան 26-ում ակցիաները շարունակվեն՝ նա պատասխանեց, որ դեռ նման պլաններ չունեն։

«Եթե մի բան անեն՝ ռուսներն են անելու։ Եթե չէ, ապա պատերազմը սարերի հետևում չի։ Եթե տեսնենք, որ ոչինչ չի լինում, եթե անգամ ես էլ ոչինչ չանեմ, չկազմակերպեմ՝ միևնույնն է ավտոմատ սկսվելու է, որովհետև այնպես չի, որ էս ազգի մեջ միակ հայ տղեն ես եմ, այդ մասին բոլորն են մտածում։

Մարդիկ մտածում են, որ ես Նիկոլ Փաշինյանին բան չեմ ասում, ուրեմն փաշինյանական եմ, ոչ միական էլ չեմ, ոչ էլ քոչարյանական, անգամ ընտրություններին չեմ մանակցել, բայց եթե իմանանք, որ Փաշինյանը կարա օգնի ու չի օգնում՝ կառավարության ու Բաղրամյան 26-ի ժամանակն էլ կգա։ Եթե մարդիկ հստակ ասեն, որ Փաշինյանը կարող է բացել միջանցքը ու չի բացում՝ այդ ժամանակ կգա Փաշինյանի ժամանակը, կգամ Բաղրամյան 26 ու իրենից կպահանջեմ։ Հիմա մենք միայն խնդրելու ենք ռուսներից, որ այդ ճանապարհը բացեն, հացը հասնի տեղ։ Անգամ եթե ադրբեջանցին կասի տամոժնի եմ դրել, ամեն ֆուռին էսքան վճարեք, որ անցնի, դրան էլ ենք ազգովի համաձայն»։

Հարցին՝ ի՞նչ առնչություն ունի այս պահին Արթուր Ասատրյանի հետ՝ նա պատասխանեց, որ արդեն 3 ամիս է Արթուր Ասատրյանի հետ որևէ տեսակի կապ չունի։ «Պատճառաբանելով, որ ես Կոռնիձորի Արոյի, Ամերիկայի Արսենի հետ եմ նկարվել, իսկ իրենք նիկոլական են, ես չեմ էլ իմացել իրենք նիկոլական են, քոչարյանական են, ինձ չի հետաքրքրում դա, մենք պիտի հերթափոխ անեինք , իրար պիտի օգնենիք, բայց այդ նկարների պատճառով ես Ասատրյանի հետ ո՛չ հանդիպել եմ , ո՛չ էլ խոսել, ես Ասատրյանի հետ որևէ կապ չունեմ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը