Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:19 14-08-2023

Չպետք է մոռանանք քաղպաշտպանական ռիսկը․ արդյոք կան բնակչությանը պատսպարելու բավարար տեղեր․ փորձագետ

Չպետք է մոռանանք քաղպաշտպանական ռիսկը․ արդյոք կան բնակչությանը պատսպարելու բավարար տեղեր․ փորձագետ

«Ապրելու երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «Դիմակայուն Երևան․ ինչպես ունենալ անվտանգ քաղաք» խորագրով քննարկում։

Աղետների ռիսկերի կառավարման միջազգային փորձագետ Նիկողայ Գրիգորյանը նշեց, որ դիմակայուն Երևան ունենալը եղել է իր երազանքը․ ունենալ մի երկիր, որտեղ կարելի է կառավարել ծագած ռիսկերը, հասկանալ, թե ինչ ռիսկեր են սպասվում և ինչպես նվազեցնել դրանք։

«Կենցաղային վթարներից ավելի շատ մարդիկ են մահանում, քան բնական ու տեխնածին այլ աղետներից։ Այս անվտանգության մշակույթը շատ կարևոր խնդիր է մի քաղաքի համար, որը շատ երկար պատմություն ունի և մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պետք է իմանանք, որ սա այն երկիրն է, որը 2000 տարվա գրավոր պատմություն ունի իրեն պատուհասած աղետների մասին՝ սկսած մորեխների հարձակումներից, երկրաշարժերից, պատերազմներից և այլն»։

Մասնագետը նկատեց, որ մերօրյա Երևանը ժառանգություն է ստացել Սովետի ժամանակ կառուցված բազմաթիվ շենքեր, որոնք կառուցվել են 40-50 տարվա համար, այսօր այդ շենքերը կան, որոնցում մենք ապրում ենք։

«Երևանը խտացրած Հայաստանն է։ Հայաստանում ինչքան կառվարման, մշակութային, կրթական մարմիններ կան, բոլորը կենտրոնացված են Երևանում։ Պետք է չմոռանանք քաղպաշտպանական ռիսկը։ Այսօր այս շենքերը կառուցվում են, իսկ բնակչությանը պատսպարելու տեղերը կա՞ն արդյոք»,- նկատեց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել