copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 21:39 11-08-2023

Սարոյանի հայուն բեղերը

Ամերիկահայ հռչակավոր գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանը աչքի էր ընկնում իր մանկական անմիջականությամբ։ Սիրում էր մանուկներին մանկական սիրով։ Նրան հավասարապես զարմացնում էին թե՛ մանկական խաղալիքները, թե՛ Արարատի վեհաշուք տեսքը, թե՛ թատերական մի փայլուն ներկայացում։

Արտակարգ համեստ էր։ Մի անգամ Երևանից վերադառնալուց առաջ խնջույքի պահին հավաքվածներին ասել էր․

-Այսպես լավ է, որ քիչ մնացի և շուտ կերթամ, թե չէ պիտի ձանձրանայիք, ըսեիք՝ սա ինչ թավաքալի, սարխոշ մարդ է։ Հետո պակասություններս պիտի տեսնեիք։ Իսկ այսպես որ կերթամ, պիտի կարծեք, թե շենքով-շնորհքով մարդ եմ։



Սարոյանի բեղե՜րը․ դա մի կարևոր շտրիխ էր նրա կերպարում։

Մահարին պատմում է, որ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսել է իր անգլերեն գործերի հրատարակութուններ ու նկատել, որ գրքերի վրա Սարոյանի նկարը չկա։

-Ինչո՞ւ նկարդ չեն դրել,- հարցրի։

-Հայու բեղերես կամչնան,- պատասխանեց նա կես կատակ, կես լուրջ,- բեղերս անգլիական չեն։



Երբ Երևանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով․․․

Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով։

-Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես,- պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչև այստեղ և Երևան մտար կրճատ բեղերով․․․

-Օղո՛ւլ,- գրեթե բարկացավ նա,- ես իմ հայուն բեղերով ամերիքացիներուն, ֆրանսացիներուն կրնամ զարմացնեմ։ Այստեղ՝ Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ։ Հայերեն չեմ գիտեր ու հայու բեղեր կպահեմ։ Կամչնամ։



Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ