copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:40 11-08-2023

Ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը յուրացրել է 49 մլն 472 հազար դրամ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-ից 2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ և կեղծել պաշտոնական փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատաղազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր տարիներին Ոստիկանության ՊՊԳ վարչության պետ հանդիսացած Ռ.Մ.-ն, Վ.Մ.-ն և Ա.Զ.-ն Խ.Ա.-ին հրահանգել են վերոնշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:

Այնուհետև, Խ.Ա.-ի հանձնարարությամբ նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա.Ա.-ն յուրաքանչյուր ամիս առձեռն հավաքագրել է օբյեկտների պահպանության իրականացման համար կնքված պայմանագրերով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն փոխանցել է Խ.Ա.-ին: Խ.Ա.-ն, հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, տարբեր տարիներին բաժնի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս.Վ.-ի և Գ.Ա.-ի հետ, նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվետվությունները:
2023 թվականի հուլիսի 21–ին դատախազը Խ.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը և պաշտոնեական կեղծիք կատարելը), Ա.Ա.-ի, Ռ.Մ.-ի, Ա.Զ.-ի նկատմամբ՝ 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակմանն օժանդակելը), Գ.Ա.-ի նկատմամբ՝ 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

2023 թվականի օգոստոսի 11-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին