copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 09-08-2023

Երիտասարդները կեղծ կտրոններով 40 լիտր բենզին են լցրել և հեռացել․ նրանք ձերբակալվել են

Հուլիսի 28-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Երասխ ճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկում մի երիտասարդ կեղծ կտրոններով 40 լիտր բենզին է լցրել մեքենան և հեռացել: Ոստիկանության փոխանցմամբ՝ հաղորդումը փոխանցվել է Ոստիկանության Մասիսի բաժին:

Իրավապահները պարզել են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը բենեզալցակայում լիցքավորողին է տվել 20 լիտրանոց 2 կեղծ կտրոն, որոնք աշխատակիցները ստուգել են միայն նրա հեռանալուց հետո:

Իրավապահները հայտնաբերել են 2 երիտասարդի, որոնք մեկ այլ բենզալցակայանում կեղծ կտրոններն էին իրացնում։ Վերջիններս ձերբակալվել են: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված, իսկ մյուսի մոտ 20 լիտրանոց կեղծ կտրոն:

Մինչև բռնվելը երիտասարդները կեղծ կտրոններով փորձել էին բենզին լցնել ոչ թե մեկ այլ երկու այլ բենզալցակայաններում, սակայն լիցքավորողները եղել են զգոն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ