Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:06 08-08-2023

Ինչպես լուծել Երևանում խցանումների խնդիրը․ նոր մեգանախագիծ «Ապրելու երկրից»

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Երևանի ճանապարհային 2-րդ Մեծ օղակի հայեցակարգը։ Նոր ճանապարհն իրենից ենթադրում է Սարալանջի փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհների ընդլայնում, կամուրջների, էստակադաների կառուցում, լուսացույցներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի իրականացում։ Նոր մեգանախագիծը ներկայացնելիս կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ խցանումների խնդրին անդրադառնալուց առաջ պետք է պատկերացնենք, թե ինչպիսի Երևան ենք ուզում ունենալ՝ մարդկա՞նց համար, թե՞ մեքենաների։

«Յուրաքանչյուր քաղաքական գործչի կամ անհատի այդ հարցը եթե ուղղես, պատասխանում են՝ մարդկանց համար, բայց չգիտես ինչու, քաղաքը կառուցվել է և կառուցվում է մեքենաների համար, եթե վարորդներին հարցնես, կասեն, որ քաղաքը ընդհանրապես հարմար չէ մեքենաների և վարորդների համար, եթե խոսես հետիոտնի հետ, կասի՝ մի 100 մետր քայլի հետիոտնի հետ, տես՝ որքան անհարմար է հետիոտնի համար, չես կարողանում անցնել մի 100 մետր՝ առանց զիջելու մեկ այլ անձի, առանց տեղափոխվելու խնդիրների բախվելու։ Հետևաբար արձանագրում ենք փաստ, որ Երևանը ո՛չ հետիոտնի, ո՛չ մեքենայի համար հարմար քաղաք չէ։ Հետևանքը, որ մերնք այսօր կրում ենք, պատճառն այն է, որ ի սկզբանե Երևանը նախատեսված չի եղել այսքան մարդյանց և այսքան մեքենաների համար։ Հետևաբար, ինչպե՞ս լուծել խցանումների խնդիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին