Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:52 06-08-2023

Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է․ Բագրատ Սրբազան

Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է, ժողովուրդ, ձեր ձեռքերում է և՛ կյանք տալը, և՛ սպանելը: Այս մասին ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ելույթում։

«Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է։

Մեր Տերը ցույց է տալիս ճանապարհը․ կրակով պիտի սրբեք ձեր շրթունքներն ու կյանքը և այդպես գնաք Իմ առջևից, և Ես կլինեմ ձեր Աստվածը, և ձեր երկիրը կլինի շեն և ոչ լքված ու ավերակ։

Եվ ասում է պատասխանատվության մասին, երբ հարցնում էր մարգարեին՝ ո՞ւմ ուղարկեմ։ Ոչ թե չգիտեր, թե ում ուղարկի, այլ հարցնում էր՝ տեսնելու համար թե որքան է հանձնառությունը մարգարեի մեջ։ Ու մարգարեն ասում է՝ ինձ ուղարկիր, ահավասիկ՝ բացարձակ պատասխանատվություն կրելով։

Եվ թող ամեն մարդ Աստծո առջև այդպես մտածի՝ ասելով՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, ոչ նրան, ոչ մյուսին, այլ ինձ՝ սրբված շուրթերով ու սրտով, ոչ կեղծիքով ու խաբերությամբ։

Մեր կոչումն է, ժողովուրդ ջան, ուրիշի ձեռքերում չի, սարերից այն կողմ չի, ծովերից այն կողմ չի, ձեր ձեռքերում է։ Ձեր ձեռքերում է և՛ կյանք տալը, և՛ սպանելը։

Ես չեմ սպասում այն մարդկանցից, ովքեր ուրացել են դա, այլ ես սպասում եմ, ինչպես մեր Տերն ասում է՝ հայ ժողովրդի մնացորդացից, նրանք, ովքեր չեն վախենալու ասել՝ ահավասիկ ես, ո՜վ Տեր, ուղարկիր ինձ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել