copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 05-08-2023

Բաքուն առաջարկում է օգտվել Թարթառ-Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետությունում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում Բաքուն շարունակում է արգելել Հայաստանից բեռների մուտքը Արցախ, ինչպես նաև առաջարկել, որ Արցախի բնակչությունը հումանիտար օգնություն ստանա Ադրբեջանից՝ Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհով։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ պնդելով, որ եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, ինչպես նաև իսկապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա «պետք է ձեռնպահ մնա սադրիչ քայլերից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը տևական ժամանակ է, ինչ առաջարկում է Արցախին Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն տրամադրել, ինչպես նաև չի բացառում այլ երթուղիների գործարկումը։

Ադրրբեջանի իշխանությունների քարոզչամեքենան հանդիսացող Haqqin.az լրատվականը հայտնում է, որ խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում Թարթառ-Մարտակերտ-Ստեփանկերտ ճանապարհին։ Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ սա ավելի երկար ճանապարհ է քան Ակնա-Ստեփանակերտը։

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 8 ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից շարունակվում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, իսկ հունիսի 15-ից սկսած Ադրբեջանն արգելել է բոլոր տեսակի բեռնափոխադրումները դեպի Արցախ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին