Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 05-08-2023

Արայիկ Հարությունյանը վաղը բացառիկ հարցազրույց կտա. խոսնակ

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին` ժամը 20։30-ին, ինչպես նաև Հարությունյանի ֆեյսբուքյան էջով: «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Վերջինս հայտնել է, որ Արայիկ Հարությունյանը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։

«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- մանրամասնել է Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ